Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է երկրի կենտրոնում՝ Պյուի դե Դոմ դեպարտամենտում, հրաձգության հետեւանքով ոստիկանների սպանությունը՝ հայտարարելով, որ ժողովուրդը կիսում է ցավը նրանց ընտանիքների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նրանք միջամտել են, որպեսզի փրկեն կնոջը, ով ընտանեկան բռնության զոհ է դարձել: 3 ոստիկան սպանվել է, 4-րդը վիրավոր է: Ժողովուրդը կիսում է ցավը նրանց ընտանիքների հետ: Մեզ պաշտպանելու համար մեր իրավապահները ռիսկի տակ են դնում իրենց կյանքը: Նրանք մեր հերոսներն են»,-գրել է Մակրոնը թվիթթերի իր էջում:
Չորեքշաբթի գիշերը ոստիկանները ընտանեկան բռնության մասին հաղորդում են ստացել: Դեպքի վայր ժամանելով՝ նրանք փորձել են փրկել տան տանիքում թաքնված կնոջը: Տանը գտնվող 48-ամյա տղամարդը կրակ է բացել: Արդյունքում 3 ոստիկան մահացել է, չորրորդը վիրավոր է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայնել է ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դերմանենը:
Հրաձգություն կազմակերպած անձը թաքնվել է դեպքի վայրից: Նրա որոնման համար մոբիլիզացվել են իրավապահ մարմինների ավելի քան 300 աշխատակիցներ: 09:00-ին երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ չարագործը մահացած է գտնվել:





























