Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Երկրի ղեկավարության հետ քննարկել եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ քայլերը, դա անհրաժեշտ է երկրում առկա կարեւոր խնդիրները լուծելու համար: Այդ կապակցությամբ ես առաջարկ արեցի իմ հրաժարականի եւ կառավարության հրաժարականի մասին»,-ասել է Կիկուն:
Կիկուն հայտնել է, որ մինչեւ նոր կառավարության նշանակումը աշխատանքի շուրջ քննարկում կանցկացնի ընտրված նախագահ Մայա Սանդուի հետ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ:





























