Ցինիզմի մոդեռնիզացիա. Նիկոլն առաջարկում է քննարկել ապագան։ Նույնն է, թե հանցագործը զոհի հարազատներին ասի «եկեք մոռանանք ձերոնց սպանությունը, եւ խոսենք երաժշտության մասին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլը երեւի որոշել է, որ Հայաստանի ողջ բնակչությունը բաղկացած է դավաճաններից, անողնաշարներից ու դեբիլներից։ Այլապես, այսօրվա գրառումը չէր անի։

Միթե 1945թ.-ին գերմանացիները պատրաստ էին Հիտլերի հետ քննարկել Գերմանիայի ապագան, եթե վերջինս արժանապատվություն չունենար, եւ ինքնասպան չլիներ։

Միթե իտալացիները պատրաստ էին Մուսոլինիի հետ 1943թ. քննարկել քննարկել Իտալիայի ապագան։

Միթե 1973թ. ին հրեաները պատրաստ էին Գոլդա Մեիրի հետ քննարկել Իսրայելի ապագան (թեեւ Գոլդա Մեիրն, ըստ իս բավական հաջողված ղեկավար է եղել մինչեւ 1973թ պատերազմը)։

Այսօր քննարկելու մեկ բան կա. Նիկոլի կործանած երկիրն ինչպե՞ս դուրս բերել փլատակների տակից, եւ ի՞նչ պատասխանատվության ենթարկել նրան՝ Հայրենիքի մի մասի միտումնավոր կամ դավաճանական կորստի համար։

Ցինիզմի մոդեռնիզացիա Նիկոլն առաջարկում է քննարկել ապագան։ Նույնն է, թե հանցագործը զոհի հարազատներին ասի «եկեք մոռանանք...

Опубликовано Artak Zakaryan Вторник, 22 декабря 2020 г.