Եվրամիության բոլոր երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ուղարկել, ԵՄ-ում առաջին պատվաստումները կանցկացվեն մի քանի օր անց: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, թվիթթերի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Ես զգացված եմ, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը միաժամանակ ուղարկվել են ԵՄ բոլոր երկրներ: Մի քանի օր անց կպատվաստվեն առաջին եվրոպացիները»,-գրել է նա:

Երկուշաբթի Եվրահանձնաժողովը թույլ է տվել, որպեսզի Pfizer/BioNTech-ի պաստվաստանյութը մտնի ԵՄ շուկա: 

Նա նաեւ նշել է, որ պատվաստանյութը հասանելի կլինի միաժամանակ եւ հավասար պայմաններով: Ընդ որում, պատվաստանյութի գինը գաղտնի է պահվում:

Pfizer/BioNTech-ի հետ պայմանագրով նախատեսվում է ԵՄ-ում 200 մլն դեղաչափի գնում՝ եւս 100 մլն դեղաչափ գնելու հնարավորությամբ: