Մեծ Բրիտանիայի վարչապետի կատուն՝ Լարին, որը վարչապետի նստավայրում՝ Դաունինգ սթրիթում գլխավոր մուկ բռնողն է, աղավնի է բռնել լրագրողների աչքի առաջ: Թռչունը հաջողացրել է դուրս պրծնել գիշատչի թաթերից: Այդ մասին վկայում են թվիթթերում լրագրողներից մեկի կողմից հրապարակված կադրերը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Լրագրողները, որոնք սպասելիս են եղել բրեքզիթի հարցով առեւտրային գործարքի մասին հայտարարությանը, Լարիի որսի վկա են դարձել:

Սպասելով, թե երբ է թռչունը կորցնում զգոնությունը կեր որոնելիս, կատուն ակնթարթային հարձակման է անցել: Բարեբախտաբար, աղավնին դուր է պրծել կատվի թաթերից: