Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն առաջարկել է օգտագործել մատուտակի արմատը նոր տիպի կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Երկրի կառավարության նիստի ժամանակ նախագահը նշել է, որ նկարագրել է մատուտակի արմատի հատկություններն իր՝ «Թուրքմենստանի դեղաբույսեր» գրքի առաջին հատորում:

«Գիտնականները նշում են, որ ակտիվ նյութը՝ գլիցիրինաթթուն, որը պարունակում է մատուտակը, հակազդում է կորոնավիրուսի համավարակի տարածմանը, որի դեմ պայքարում է ամբողջ աշխարհը»,-նշել է երկրի ղեկավարը:

Նա նաեւ ընդգծել է, որ մատուտակի անգամ փոքր քանակությունը լավ արդյունք է ցուցաբերում այդ վարակը ոչնչացնելու վրա:

Նախագահը հանձնարարել է Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի ղեկավար Սափար Թոյլիեւին ուսումնասիրել այդ հարցը գիտական տեսանկյունից, նշված է հաղորդագրության մեջ: