Նիդերլանդներում կպայքարեն ճանապարհների վրա սառույցի դեմ հնձած խոտի օգնությամբ: Տեխնոլոգիան մշակել է Grass2Grit նախագիծը: Աղի փոխարեն կօգտագործվի հնձած խոտի հյութը, հաղորդում է Euro-pulse-ը:
Հավաքված խոտը վերամշակվում է, որպեսզի քամվի մանրաթելերից հյութը: Այն հավաքվում է մինչեւ ձմեռ: Այս ձմեռ այն կօգտագործեն Հյուսիսային Հոլանդիա նահանգի N504 ճանապարհահատվածում:
Նախագիծը ստեղծվել է LIFE շրջակա միջավայրի պաշտպանության հարցով ԵՄ ծրագրերի աջակցությամբ:





























