Հնագետներն Անգլիայում Թյուդորների դարաշրջանի հարուստ կալվածք են պեղել, գրում է Planet Today-ը՝ հղում անելով The Construction Index-ին:
Հետազոտողները պեղել են Թյուդորների դարաշրջանի հարուստ անհատի կալվածքի մնացորդները, ներառյալ՝ լավ պահպանված շքեղ այգին: Վերջին, ինչպես նշում են գիտնականները, հատուկ ուշադրության է արժանի: «Խոսքն Անգլիայում հայտնաբերված ամենալավ պահպանված թյուդորյան այգիներից մեկի մասին է»,-գրում են Wessex Archeology ընկերության ներկայացուցիչները:
Մասնագետները նշում են, որ հնագույն կալվածքի հետքերը նախ գտել են օդից արված լուսանկարներում, ապա տեղանքում դաշտային հետազոտություն անցկացրել, որը հաստատել է ենթադրությունները: Կալվածքն ու այգին թվագրվում են 17-րդ դարի սկիզբ: Ավելի ուշ գիտնականները հաստատել են, որ հողի եւ շինության սեփականատերը սըր Ռոբերտ Դիգբին է (1574-1618 թթ.): Դիգբին կարիերա է կառուցել շնորհիվ հաջողակ ամուսնության:
«Ռոբերտ Դիգբին ամուսնացել է Իռլանդիայից արիստոկրատուհի Լետտիս Ֆիցջերալդի հետ, ով եղել է հարուստ ժառանգորդուհի, ինչի շնորհիվ Դիգբին ոչ միայն կարողացել է լավացնել իր նյութական վիճակը, այլ նաեւ սոցիալական կարգավիճակը: Ամեն ինչ մատնանշում է, որ Դիգբին այդ շքեղ կալվածքը կառուցել է Ֆիցջերալդի կարողությամբ»,-ասել են հետազոտողները:





























