Վերջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայ զինվորականների կողմից խոցված իսրայելական Hermes անօդաչուն 30 միլիոն դոլար արժե (մեկ միավորի արժեքը), իսկ 2021 թվականին Հայաստանում գիտության կարիքների համար նախատեսվում է ընդամենրը 26 միլիոն դոլար հատկացնել: Այս մասին փետրվարի 1-ին «Գիտությունը` որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մի շարք ՏՏ ընկերությունների ղեկավար Գեւորգ Սաֆարյանը:

Նրա խոսքով` քանի դեռ Հայաստանում գիտության հետագա զարգացման կոնկրետ ծրագիր չի ձեւավորվել, երկիրը աստիճանաբար անդունդը եւ դեպի իր վերջնական փլուզումը կգլորվի:

Ընդ որում, Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ հայերի հաջորդ սերունդներն ապրելու են ուժեղ եւ անկախ երկրում: «Մենք ունենալու ենք ուժեղ տնտեսություն եւ ուժեղ բանակ, եւ դրա համար պետք է կենտրոնանալ գիտության վրա»,- շեշտեց ՏՏ ընկերությունների ղեկավարը` նշելով, որ նախանշված բոլոր նպատակներին հասնելու համար պետք է լավ եւ պրոֆեսիոնալ մասնագետներ լինեն: