Ռուսաստանի Դաշնության Տիեզերագնացների թեկնածուների ընտրության բաց մրցույթի շրջանակներում տիեզերագնացների ընտրության եւ նրանց` տիեզերանավերի եւ կայանների անձնակազմում նշանակման միջգերատեսչական հանձնաժողովը (ՄԳՀ) (մրցույթը մեկնարկել է 2019 թվականին) որոշում է կայացրել լ Յ. Ա. Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնին առաջարկել «Ռոսկոսմոս»-ի Տիեզերագնացների ջոկատի տիեզերագնացների թեկնածուների պաշտոնում չորս հոգու նշանակել: Որոշումն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 27-ից:
Տիեզերագնացի մասնագիտությունը կյուրացնեն Սերգեյ Իրտուգանովը, Ալեքսանդր Կոլյաբինը, Սերգեյ Տետերյատնիկովը եւ Հարություն Կիվիրյանը: Մոտ ապագայում նրանք կսկսեն ուսումնասիրել Ընդհանուր տիեզերական պատրաստության դասընթացը (ԸՏՊ), որը կանցնեն երկու տարվա ընթացքում:
Տիեզերագնացների նոր ընտրության արշավը սկսվել է 2019 թվականի հունիսի 3-ին: Այնուհետև ՄԳՀ-ն որոշում կայացրեց «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացների ջոկատի թեկնածուների ընտրության մրցույթ անցկացնել: Մրցույթի նպատակն է ընտրել լավագույն մասնագետներին, ովքեր կաշխատեն Ռուսաստանի Դաշնային տիեզերական ծրագրի իրականացման ապահովման ուղղությամբ: ՏՊԿ-ի մասնագետները ստացել են ընդհանուր 2229 բանավոր եւ գրավոր դիմում տիեզերագնաց դառնալու ցանկություն ունեցողներից: Ջոկատում տեղերին կարող էին հավակնել ՌԴ մինչեւ 35 տարեկան քաղաքացիները, ովքեր բարձրագույն, հիմնականում` տեխնիկական կրթություն ունեն:





























