Ճապոնիան տուգանքներ է սահմանում կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները խախտողների համար, փոխանցում է AP-ն:

Երկիրն ամբողջ ուժով փորձում է դանդաղեցնել ինֆեկցիայի վերջին ալիքը COVID-19-ի դեմ պատվաստանյութի նկատմամբ աճող անորոշության ֆոնին, ինչն առանցքային է այս ամռանը Օլիմպիադայի անցկացման համար:

Օրենքն ընդունել է խորհրդարանը եւ ուժի մեջ է մտել հաջորդ օրը, երբ Ճապոնիայի վարչապետը Տոկիոյում եւ 9 այլ քաղաքային շրջաններում մեկ ամսով՝ մինչեւ մարտի 7-ը երկարացրել է գործող ոչ պարտադիր արտակարգ իրավիճակը:

Վերանայված օրենքների համաձայն, որոնք ուժի մեջ են մտնելու հաջորդ շաբաթ, ռեստորանների, բարերի եւ մյուս ձեռնարկությունների տերերը, որոնք կանտեսեն աշխատաժամանակի կրճատման կամ փակման մասին պարտադիր կարգադրությունը, կարող են տուգանվել մինչեւ 300 հազար իենով (2 860 դոլար): Մինչեւ 500 հազար իենով (4 760 դոլար) կարող են տուգանվել այն պացիենտները, որոնք հոսպիտալացումից հրաժարվում են, եւ մինչեւ 300 հազար իենով (2 860 դոլար) նրանք, որոնք հրաժարվում են համագործակցել առողջապահության մարմինների հետ շփումներին հետեւելու եւ այլ հետազոտությունների մեջ:

Հունվարից նոր դեպքերը նվազում են, բայց ծանր դեպքերը նախկինի պես ճնշում են գործադրում հիվանդանոցների վրա, ասում են փորձագետները: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ճապոնիայում մեկ օրում գրանցվել է հիվանդության հաստատված 393 836 դեպք եւ 5912 մահ: