Շաբաթ օրը Ֆրանսիայի մեծ մասի երկինքը դեղնավուն երանգ է ստացել: Այս մասին հայտնում են BFM հեռուստաալիքն ու Le Parisien թերթը: Երեւույթի պատճառը սիրոկկո ուժեղ քամին է, որն առաջացել է անտիցիկլոնի անցումից:

Սահարա անապատից փչող այս տաք քամին մեծ քանակությամբ մանր ավազ է տանում:

Այս երեւույթը հատկապես ուժեղացել է երկրի արեւելքում՝ Ալպերում, Իզերի նահանգում: Լեռների շատ գոտիներում թափված ավազի փոշին առողջարաններում ձյունը դեղնավուն է դարձել:

Լեռնային դահուկները դժվարությամբ են սահում այդպիսի մակերեսին, եւ դրանց ծածկույթը արագորեն փչանում է, հայտնում է ՏԱՍՍ-ը: