Մեծ Բրիտանիան պատրաստվում է հարկեր սահմանել մանրածախ առեւտրային ցանցերի եւ տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնց շահույթն աճել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ, հաղորդում է Sunday Times թերթը:

Կառավարությունը կանչել է ընկերություններին քննարկելու այն, թե ինչպես կգործի հարկը Համացանցի միջոցով ապրանքները վաճառելու դեպքում, ինչպես նաեւ հայտնել է, որ պատրաստում են նախագծեր գերշահույթի միանվագ հարկի մասին, հաղորդում է թերթը:

Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հազիվ թե հայտարարի այդ հարկերի մասին բյուջեի շուրջ մարտի 3-ին նախատեսված նիստի ժամանակ, որի ընթացքում հիմնականում ուշադրության կենտրոնում կլինի արձակուրդների ծրագրի երկարաձգումը կորոնավիրուսի կապակցությամբ եւ ձեռնարկություններին աջակցությունը:

Սունակի վրա ճնշում է գործադրվում Պահպանողական կուսակցության որոշ անդամների կողմից, որոնք ցանկանում են ցույց տալ, որ ծախսերը վերահսկվում են, երբ նա ներկայացնում է նոր բյուջեն:

Նա խոստացել է կայունացնել պետական ֆինանսները, երբ տնտեսությունը սկսի վերականգնվել: Անցած ամիս հրապարակված տվյալները ցույց են տվել, որ պետական պարքն ապրիլից՝ ֆինանսական տարվա սկզբից, հասել է ռեկորդային 271 միլիարդ ֆունտ ստերլինգի (370 միլիարդ դոլար), հաղորդում է Reuters-ը: