Բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության AstraZeneca պատվաստանյութը ցուցաբերում է զգալի չափով պակաս արդյունավերություն կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամի դեմ պայքարում: Ըստ ամենայնի՝ դեղամիտոցը չի պաշտպանում հիվանդության թեթեւ եւ չափավոր արտահայտված ձեւերից, գրում է Financial Times պարներականը: Փորձագետները հենվում են ինչպես կլինիկական փորձարկումների, այնպես էլ արյան նմուշառումների անալիզի վրա, որոնք վերցվել են պատվաստանյութը ստացած մարդկանցից:
Հիվանդության ծանր ընթացքով ձեւի դեմ արդյունավետությունը դեռեւս հաստատված չէ, նշվում է հետազոտության մեջ:
Դեղագործական ընկերությունում հայտարարել են, որ չեն կարողացել լիովին ուսումնադիրել իրենց պատվաստանյութի արդյունավետությունն ընդդեմ հիվանդության ծանր ձեւ, քանի որ կլինիկական փորձարկումների մասնակիցները հաճախ երիտասարդ մարդիկ եղել առանց առողջական խնդիրների, հաղորդում է DW-ը:





























