ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում Ջանեթ Վուդ անունով 77-ամյա կինը հինգ օր անցկացրել է ձյունապատ մեքենայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Fox 5-ին:

«Ձյան գերությունից» նրան ազատել են հրշեջները: Նա բժշկական օգնության կարիք չի ունեցել։

Նշվում է, որ կինը տուն չունի եւ ապրում է իր մինիվենում:

Մեքենան ամբողջությամբ հանելուց հետո Վուդը մտադիր է գնալ անշարժ գույքի գործակալություն եւ իր համար բնակարան գտնել։