Պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնն օգտագործում է այլ երկրների քաղաքականության վրա ազդելու համար, կարող են բացասաբար ազդել ԱՄՆ տնտեսության վրա: Այս մասին նախազգուշացրել է երկրի Կոնգրեսի հետազոտական ծառայությունը, գրում է «Իզվեստիա»-ն:
Ինչպես նշվում է ծառայության ամփոփման մեջ, պատժամիջոցները սահմանափակում են բիզնեսի վարումը, որին կարող էին մասնակցել ամերիկացի ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Դա տնտեսական ծախսերի է հանգեցնում:
Բացի այդ, սահմանափակումները պատասխան գործողությունների են դրդում նաեւ այլ պետություններին: Օրինակ, Ռուսաստանն արգելք է սահմանել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ:




























