Պղինձը երեքշաբթի առավոտյան թանկանում է դոլարի թուլացման ֆոնին, ներդրողները ուշադրություն են դարձրել նաեւ ասիական շուկաների աճի վրա, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Comex բորսայում պղնձի` մարտ ամսվա ֆյուչերսների արժեքն աճել է 0.23 տոկոսով եւ կազմել 3.6873 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի աճուրդների արդյունքների համաձայն` երեք ամիս անց մատակարարմամբ մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 1.57 ոտկոսով` մինչեւ 8037 դոլար, ալյումինի արժեքը` 0.62 տոկոսով` մինչեւ 2028 դոլար, ցինկի արժեքը նվազել է 0.54 տոկոսով` մինչեւ 2651 դոլար մեկ տոննայի դիմաց:

Երեքշաբթի դոլարի փոխարժեքի թուլացումն աջակցություն է ցույց տալիս պղնձի գնին` մետաղն ավելի մատչելի դարձնելով այլ արժույթներ պահող ներդրողների համար: Դոլարի ինդեքսն արժույթների զամբյուղի նկատմամբ նվազել է 0.21 տոկոսով` մինչեւ 90.74 կետ:

Աճը պայմանավորված է նաեւ ասիական բորսաներում գների բարձրացմամբ, հատկապես` Չինաստանում. երկիրը պղնձի ամենամեծ սպառողն է աշխարհում: Չինաստանի ֆոնդային շուկաներն աճում են 1.2-1.8 տոկոսով: Շուկաներում ակտիվ ուժեղ աճը, իր հերթին, պայմանավորված է ռիսկին ընդհանուր հակվածությամբ եւ համաշխարհային տնտեսության վերականգնման հեռանկարների լավատեսությամբ աշխարհի տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ լայնամասշտաբ պատվաստումների ֆոնին: