Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք մանկապարտեզների հիմնանորոգման նախագծի մեջ ներառվում է Աշոտ Բլեյանի «բազմաչարչար» մանկապարտեզը. «Քանի որ այն դրվել է վերանորոգման, արդյո՞ք վերանորոգումից հետո մանկապարտեզի այդքան շոշափված ցանկապատը լինելու է, թե ոչ»,-ասաց նա:

Հայկ Մարությանը պատասխանեց, որ փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հիմա մանկապարտեզների հերթագրման խնդիրներով է զբաղված, քիչ անց կմոտենա և կանդրադառնա այդ հարցին և հստակ պատասխան կտա:

Անի Խաչատրյանը շարունակեց. «Դուք ասեք՝ լինելո՞ւ է ցանկապատը, թե ոչ, օրենքով սահմանված ցանկապատը», ինչին Մարությանը պատասխանեց. «Ես ցանկապատերով չեմ զբաղբում, ես այստեղ զբաղվում եմ, որ օրենքով ինչ որ պետք է լինի, իրականանա, եթե օրենքով սահմանված է, ապա այո, դա պետք է լինի, հաստատում եմ»:

Մարությանը նաև ավելացրեց, որ Աշոտ Բլեյանի մանկապարտեզի կողքին գտնվող 93 մանկապարտեզը նույնպես ներառված է ցանկում, և շինարարական աշխատանքներ կիրականանան:

«Ես իմ այոն պոկեցի»մճնկատեց Անի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքը Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ ցանկապատում էին, որին ծնողներն ու կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դեմ էին: Ցանկապատից այս կողմ մնացող թիվ 93 մանկապարտեզի անձնակազմն էլ կողմ էր ցանկապատելուն: