ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի համար պատրաստված Nike ընկերության սպորտային կոշիկները վաճառքի կհանվեն Sotheby's աճուրդի տան կայքում մեկ զույգը 25 հազար դոլարով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով New York Post-ին:

Նշվում է, որ դա երկու զույգերից մեկն է, որը 2009-ին պատրաստվել է նախկին նախագահի համար հատուկ պատվերով: Hyperdunk մոդելի 43,5 չափի (12,5 ամերիկյան չափ) բասկետբոլային երկրորդ կոշիկը այդ ժամանակ որպես նվեր տրամադրվել է Օբամային՝ հայտնել են աճուրդի տանը:

Աճուրդի տան ներկայացուցիչ Բրահմա Ուոթչերը նշել է, որ Օբամայի համար բասկետբոլային կոշիկը  միակ ընտրությունն էր, իսկ կոնկրետ տվյալ զույգը նախագահի համար պատրաստված Nike-ի արտադրանքի միակ հաստատված նմուշն է: «Շատ հաճելի է շուկայում ներկայացնել նման եզակի լոտ»,-հավելել է նա: