Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը փետրվարի 9-ի դրությամբ:

Ըստ այդմ՝ Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծություններին: Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 108 մլն.խոր.մ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից:

Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները մոտ են նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշներին։