Մեքսիկայի իշխանությունը մտադիր է թույլատրել Twitter, Facebook եւ այլ սոցցանցերում օգտահաշվի արգելափակման բողոքարկումը, հաղորդում է AP-ը:
Մեքսիկայի իշխող կուսակցության ներկայացրած օրինագծի համաձայն՝ նշված ընկերություններին կսպառնա մինչեւ 4,4 մլն դոլար օգտատերերի խոսքի ազատոության իրավունքը խախտելու համար: Օրենքը կկիրառվի միայն հարթակների նկատմամբ, որոնք Մեքսիկայում ունեն ավելի քան 1 մլն օգտատեր:
Առաջարկը թույլ կտա ցանկացած օգտատիրոջ, ում օգտահաշիվն արգելափակվել է, բողոքարկել որոշումը:
Սենատոր Ռիկարդո Մոնրեալը հույս ունի , որ նոր օրենքը կհաստատվի 3 շաբաթում: «Խոսքի ազատության վրա ազդող պատճառներից մեկը կոնտենտի արգելափակման ճանապարհով ինֆորմացիայի ստացման իրավունքի խախտումն է, ինչպես նաեւ տեղի ունեցավ վերջին դեպքերում Թվիթթերում»,-ասվում է օրինագծում:
Առաջարկվող օրինագծում ասվում է, որ ընկերությունները օգտագործման սեփական կանոններն ունեն օնլայն տիրույթում, սակայն անհրաժեշտ է , որպեսզի այդ ներքին գործընթացները կարգավորվեն օրենքով, որպեսզի այդ որոշման հիման վրա հնարավոր լինի վարչական կամ իրավաբանական բողոքարկում ներկայացնել:
Օրինագծում ասվում է, որ ընկերությունները չեն կարող լուծել օգտահաշիվների՝ ալգորիթմների օգնությամբ արգելափակման կամ չեղարկման հարցով վեճերը, այլ պետք է գործի դնեն «մարդկային կոմիտեները»:





























