Հնդկական բանակը շներին սովորեցնում է իր շարքերում COVID-19 հայտնաբերել, հայտնում է Reuters-ը: Նյու Դելիի հաստատությունում կոկեր-սպանիելներին եւ լաբրադորներին սովորեցնում են վարակված մարդկանց բջիջներով հայտնաբերել հիվանդությունը, հայտնում է Reuters-ը:
Որոշ երկրներ դիտարկում են օդանավակայաններում եւ այլ հասարակական վայրերում կորոնավիրուսի հայտնաբերման համար շներ օգտագործելու հնարավորությունը:
«Նմուշների տվյալների վրա հիմնվելով կարող ենք եզրակացնել, որ որոնող շների շրջանում հիվանդությունը հայտնաբերելու ունակությունը կազմում է ավելի քան 95%»,- ասում է բանակային շների վարժեցնող Սուրենդեր Սայնին:
Առնվազն ութ շուն է վարժեցվել Հնդկաստանի հյուսիսում տարանցիկ ճամբար ուղարկելու համար, որտեղից զորքերը տեղափոխվում են սահմանամերձ շրջաններ: Շները թույլ կտան ավելի արագ հայտնաբերել հիվանդությունը եւ նվազեցնել հեռավոր շրջաններում թեստերի անհրաժեշտությունը:
Հնդկաստանը ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի դեպքերի թվով, սակայն անցյալ տարվա սեպտեմբերին գագաթնակետին հասնելուց հետո օրական թվերը նվազել են:





























