Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:00-ի սահմաններում  Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mazda, ВАЗ 21101 մակնիշի և պարսկական համարանիշներով  Volvo մակնիշի բեռնատարը: 

Վթարի հետևանքով 2 հոգու  օպերատիվորեն ժամանած  Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի կետի աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: