Ճապոնիան կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան, հաղորդում է AFP-ը:
Երկիրը գործարքներ է կնքել երեք խոշոր դեղագործական ընկերությունների հետ իր 126 միլիոնանոց բնակչությանը պատվաստելու համար:
Pfizer / BioNTech պատվաստանյութը, հավանաբար, կդառնա առաջինը, որը հավանություն կտան Ճապոնիայում մոտ օրերս ներքին կլինիկական փորձարկումներից հետո:





























