Գյումրի-Երեւան ճանապարհն արդեն բաց է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը:
«Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը բանակցել է գերեվարվածների հարազատների հետ։ Ողջ օրվա ընթացքում նրանց հետ բանակցում էր նաեւ Շիրակի ոստիկանապետ Արամ Ղազարյանը, որի անմիջական միջնորդությամբ եւ ջանքերով պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանապարհը բացելու՝ պայմանաով, որ վաղը նրանք կհանդիպեն ԱԱԾ տնօրենի հետ»,- ասաց Արաքսյա Կիրակոսյանը:
Նշենք, որ այսօր գերեվարվածների ծնողներն ու հարազատները փակել էին Գյումրի Երեւան ավտոճանապարհը։




























