Լեհաստանի հյուսիսում ֆերմայում ջրաքիսների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի շտամը կարող է փոխանցվել մարդուն եւ հակառակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությանը:

«Վիրուսը, որ հայտնաբերվել է Կարտուսկի պովյատիի (Լեհաստանում փոքր վարչատարածքային միավոր) ֆերմայում ջրաքիսների մոտ, կարող է փոխանցվել մարդուն եւ հակառակը»,- տեղեկացրել է գերատեսչությունը՝ հիմնվելով փորձագետ-վիրուսաբանների ուսումնասիրության արդյունքների վրա:

COVID-19-ը անցյալ ամսվա վերջին հայտնաբերվել է երկրի հյուսիսային ֆերմաների ջրաքիսների մոտ: Որոշվել է ոչնչացնել ավելի քան 5800 կենդանիների: Ընդհանուր առմամբ, Լեհաստանում կա 350 նման ֆերմա: