Փետրվարի 14-ին անհայտ անձը հեռախոսով հաղորդել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 1 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ փետրվարի 14-ին ժամը 19:00-ի սահմաններում նշված շենքի բակում կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել մի կողմից մայրաքաղաքի բնակիչներ՝ամուսիններ 50-ամյա Լ. Շ.-ի, 50-ամյա Գ. Շ.-ի, իսկ մյուս կողմից 33-ամյա Գ. Հ.-ի, 35-ամյա Ի. Ա.-ի միջև, որի ընթացքում Գ. Հ.-ն ոտքերով հարվածներ է հասցրել Լ. Շ.-ի մարմնի տարբեր մասերին:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:





























