Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել՝ ծնունդով Նիգերիայից, տնտեսագետ, միջազգային զարգացման հարցերով փորձագետ Նգոզի Օկոնջո-Իվեալան։ Նրա նշանակման մասին որոշումը փետրվարի 15-ին կայացրել է կազմակերպության գլխավոր խորհուրդը, հայտնում է РБК-ն:
Այս պաշտոնում ոչ միայն առաջին կին, այլեւ Աֆրիկայի առաջին ներկայացուցիչ Օկոնջո-Իվեալայի լիազորությունների ժամկետը սկսվում է 2021 թվականի մարտի 1-ից: Նա պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2025 թվականի օգոստոսի 31-ը:





























