Միխայիլ Խաչատուրյանի սպանության վայր ժամանած շտապօգնության բրիգադը դատարանում հայտարարել է, որ քույրերից ամենափոքրն իրենց բավականին ադեկվատ է թվացել, լրագրողներին հայտնել է տուժած կողմի ներկայացուցիչ Գեորգի Չուգուաշվիլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կրտսեր քրոջ գործն առանձին վարույթի մեջ է առնվել` հանցագործության պահին նրան անմեղսունակ ճանաչելու կապակցությամբ: Նրա գործը քննում է Բուտիրսկի դատարանը` ունկնդիրներից եւ լրատվամիջոցներից փակ ռեժիմով:
«Շտապօգնության թիմի հարցաքննված աշխատակիցները հաստատեել են աղջիկների ցուցմունքները, սակայն մեր հարցերին ի պատասխան հավելել են, որ ամենաադեկվատն ու կենդանին կրտսեր քույրն էր, ինչը հակասում է սպանության պահին նրան անմեղսունակ ճանաչելու որոշմանը: Բժիշկներն ասել են, որ եթե իրենք անմեղսունակության նշաններ նկատեին, հոգեբուժական օգնության բրիգադ կկանչեին, սակայն դա տեղի չի ունեցել»,- հայտարարել է Չուգուաշվիլին:
Աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել 2018-ի հուլիսի 27-ին Մոսկվայում. հետաքննության համաձայն` երեք քույրերն դանակահարել էին իրենց հորը Ալթուֆեւսկոյե մայրուղու վրա գտնվող իրենց բնակարանում: Ձերբակալվածները տեղափոխվել էին նախնական կալանքի վայր, այնուհետեւ նրանց խափանման միջոցը մեղմացվել էր մինչեւ «որոշակի գործողությունների կատարման արգելք», արդյունքում քույրերին ազատել էին էլեկտրոնային ապարանջաններից:





























