Ցյուրիխում հայկական պատվիրակությունը, որը գլխավորում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անընդունելի է համարել թուրքական կողմի հայտարարությունը, որը պետք է հնչեր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Այս մասին Ցյուրիխից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հղում անելով ամերիկյան պարվիրակության աղբյուրներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարին, այնուհետեւ ուղեւորվել է Ցյուրիխի համալսարան, որտեղ պետք է տեղի ունենար այդ միջոցառումը: Սակայն, անսպասելիորեն Քլինթոնը որոշել վերադառնալ հյուրանոց, որտեղ եւ վարել է բանակցությունները:




























