Հինգշաբթի առավոտյան պղնձի գինը բարձրացել է 2 տոկոսով, ներդրողներն ուշադրություն են դարձնում Չինաստանի ֆոնդային բորսաներում առեւտրի թարմացմանը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը: 

Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 2 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց մինչեւ 3,8988 դոլարի:

Լոնդոնի մետաղների բորսայում սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի գինը նվազել է 0,18 տոկոսով՝ մինչեւ 8390 դոլար, ալյումինի գինն աճել է 1,37 տոկոսով՝ մինչեւ 2115 դոլար, ցինկի գինը նվազել է 0,41 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննայի դիմաց 2816 դոլար: