Մեծ Բրիտանիան այժմ պետք է պատվաստանյութեր ուղարկի զարգացող երկրներ, այլ ոչ թե սպասի մինչեւ իր մոտ ավելցուկ կառաջանա, այս մասին BBC- ին տված հարցազրույցում ասել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության նոր ղեկավար Նգոզի Օկոնջո-Իվեալան:
Նրա խոսքով` պատվաստանյութերի մատչելիությունը բոլոր պետությունների համար «բխում է հարուստ երկրների շահերից»:
Այս մասին ԱՀԿ ղեկավարը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի այն հայտարարությունից հետո, որ Բրիտանիան իր մոտ ավելացած պատվաստանյութերի մեծ մասը կնվիրի զարգացող երկրներին:
«Չեմ կարծում, որ պետք է սպասել, թե երբ մյուս մարդիկ կսպասարկվեն: Կարծում եմ` ցանկացած նվիրատվություն, որը գալիս է, պետք է հիմա գա: Պատճառը շատ պարզ է: Դա բխում է ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ երկրների շահերից»,- Ջոնսոնի հայտարարությունը մեկնաբանել է ԱՀԿ ղեկավարը:
Որպես փաստարկ` նա մեջբերել է Միջազգային առեւտրի պալատի հետազոտությունը, որում ներկայացված էին տնտեսական փաստարկներն ի օգուտ համաշխարհային պատվաստումներին:
Միջազգային առեւտրի պալատի պատվերով անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ համաշխարհային ՀՆԱ-ն կարող է կրճատվել 9000 դոլարով, եթե հարուստ երկրները մինչեւ տարվա կեսը կպատվաստեն իրենց բնակչության կեսին, իսկ զարգացող երկրները չեն պատվաստում իրենց բնակչությանը:
«Այդ ծախսերի կեսը կփակվի հարուստ երկրների կողմից»,- ասել է նա:





























