Արգենտինայի առողջապահության նախարար Խինես Գոնսալես Գարսիան ուրբաթ հրաժարական է տվել տեղեկություններից հետո այն մասին, որ իրենց կապերը գործարկած մարդկանց թույլատրվել է օգտվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից` չնայած նրանք դրա իրավունքը չունեին, հաղորդում է Reuters- ը:

Նախարարը Twitter-ում տեղադրված նամակում նշել է, որ մարդիկ կարողացել են շրջանցել պատվաստումների պատշաճ ընթացակարգերն իր աշխատասենյակում «չկանխամտածված խառնաշփոթի» պատճառով, երբ նա գտնվում էր արտերկրում:

Նախագահի աշխատակազմում երկու աղբյուր ուրբաթ հայտնել էին, որ նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը խնդրել է Գինեսի հրաժարականն այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնեցին, որ առնվազն 10 մարդ է պատվաստվել առանց պատշաճ ընթացակարգի, այդ թվում նաեւ` մի լրագրող վետերան, ով պնդում էր, որ իրեն սրսկել են նախարարի հետ զրույցիցից հետո:

Աճող սկանդալը լույս է սփռում տարածաշրջանում ավելի լայն մտահոգությունների վրա կոռուպցիայի եւ պատվաստանյութերի հասանելիության կապակցությամբ, որոնք չեն բավականացնում:

Պերուի առողջապահության եւ արտաքին գործերի նախարարները հրաժարական տվեցին այս ամսվա սկզբին, իսկ երկրի նախկին նախագահը քրեական հետապնդման ենթարկվեց այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ հարյուրավոր պերուացի պաշտոնյաներ եւ այլոք պատվաստանյութերի դեղաչափեր են ստացել կլինիկական փորձարկումներից դուրս եւ իմունացման ազգային ծրագրի մեկնարկից առաջ: