ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք սահմանված պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը, հաղորդում է Times-ը:
Պարբերականը նշում է, որ չնայած նրան, որ Բայդենի վարչակազմը պնդում է նախ բանակցությունների սեղանի շուրջ նստելու ուղղությամբ, կան նախանշաններ, որ պատժամիջոցների թուլացումն իրատեսական է:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Վայդենի վարչակազմը մտածում է մի քանի տարբերակի շուրջ, թե ինչպես է հնարավոր թուլացնել Իրանի ֆինանսական դրությունն առանց այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չեղարկելու:





























