ԱՄՆ վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ միասին երկուշաբթի երեկոյան կանցկացնի կորոնավիրուսի հետեւանքով մահացած գրեթե 500 հազար մարդկանց հիշատակին նվիրված լռության րոպեի արարողություն: Այս մասին վկայում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած աշխատանքային ժամանակացույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բայդենն ու Հարիսը մոմեր կվառեն ի հիշատակ քաղաքացիների, որոնց կյանքը խլել է համավարակը: Պետության ղեկավարը հանդես կգա ելույթով:
Համավարակի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 28 մլն դեպք, մահացել է ավելի քան 498,8 մլն մարդ:





























