Հայ-թուրքական արձանագրությունների ստորագման պահն ու Թուրքիայի պահվածքը ուղղակի լուրջ ազդանշան է բոլորիս համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» խմբկացության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Վերջինս նշեց, թե արարողությունը ցույց տվեց, թե «ինչպիսի անկանխատեսելի նպատակներ հետապնդող երկրի հետ գործ ունենք»: «Մենք մտնում ենք մեծ անակնկալներով մի փուլի մեջ: Թե ինչի է հանգեցնելու այդ, մեծ անորոշություն է»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը: