Արաբական Միացյալ Էմիրությունների զենքի պետական արտադրող EDGE-ն ակնկալում է մասնակցել ամերիկյան F-35 Lockheed Martin կործանիչների մատակարարումների շղթային, եթե արաբական պետությանը ամերիկյան ինքնաթիռների վաճառքը հավանության արժանանա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերանայում է F-35  անտեսանելի 50 ինքնաթիռների, 18 զինված անօդաչու թռչող սարքերի եւ այլ ռազմական սարքավորումների վաճառքը, որոնք պաշտոնավարման վերջին օրերին հաստատվել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

EDGE-ի գործադիր տնօրեն Ֆեյսալ ալ-Բաննաին ասել է, որ 5 միլիարդ դոլար արժողությամբ պետական պաշտպանական կոնգլոմերատը կարող է ինտեգրել ենթահամակարգեր, ապրանքներ եւ զենքեր, կատարել տեխնիկական սպասարկման, նորոգման եւ կապիտալ վերանորոգման աշխատանքներ եւ ստեղծել զենքեր, ինչպիսիք են ռեակտիվ ինքնաթիռների համար հրթիռները:

Բաննաիի խոսքով՝ EDGE-ն «խորը քննարկումներ» է անցկացրել մի քանի իսրայելական պաշտպանական ընկերությունների հետ` հրթիռների եւ անօդաչու հարթակների համատեղ ֆինանսավորման եւ մշակման շուրջ:

Անհասկանալի է, թե երբ Վաշինգտոնը կավարտի իր վերանայումը, չնայած նույնիսկ եթե հաստատվի, առաջին F-35-ի մատակարարումները մի քանի տարի չեն լինի: «Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական գործընթացը: Կարծում եմ, որ նրանք կանցնեն իրենց գործընթացի միջով եւ կգտնեն այն, ինչ իրենց համար ճիշտ որոշում է»,- ԱՄՆ հարցման վերաբերյալ ասել է Բաննաին:

Վաշինգտոնում ԱՄԷ դեսպան Յուսեֆ ալ-Օտայբան վստահ է, որ գործարքը տեղի կունենա:

Աշխարհի ամենաառաջատար ռազմական ինքնաթիռներից մեկը համարվող F-35-ը ԱՄԷ-ին կտրամադրի «հսկայական կանխարգելիչ ներուժ» Իրանի դեմ, Reuters-ին ասել է արաբ դիվանագետը: «F-35-ը մեծ վերահսկողություն է իրականացնում Պարսից ծոցի երկնքում: Սա ԱՄԷ-ի համար խաղի կանոնների հիմնարար փոփոխություն է»,- ասել է դիվանագետը: