Հունիսի 14-ին Վրաստան կայցելի Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը:
Ինչպես այսօր` հունիսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Նինո Կալանդաձեն, երկօրյա այցելության շրջանակներում կանցկացվեն բարձր մակարդակի հանդիպումներ, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ըստ գործակալության, վրացական կողմը նախարարին կծանոթացնի «զավթված տարածքներում ստեղծված իրավիճակին եւ Ռուսաստանի կողմից ծրագրավորված ահաբեկչություններին», քանի որ այդ խնդրի լուծման համար Վրաստանը սպասում է Շվեդիայի աջակցությանը:
«Սա արդեն Շվեդիայի ԱԳ նախարարի 8-րդ այցն է Վրաստան, ինչը փաստում է, որ Շվեդիան Վրաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր»,-նշել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալը:




























