Չինաստանում գայլերը, որոնք երկար ժամանակ համարվել են վնասատուներ եւ ագահության ու դաժանության խորհրդանիշ, այժմ ներառվել են իշխանությունների պաշտպանության ներքո գտնվող ցանկում կենդանիների շուրջ 1000 այլ տեսակների հետ:
Բացի գայլերից, Չինաստանի կառավարությունը սկսել է արշավ Մանգշան դեղնականաչ իժի եւ երկրում որպես «ժպտացող հրեշտակ» հայտնի Յանցզի ծովախոզուկի պահպանության ուղղությամբ:
Երկիրը վերջին անգամ կազմել է պահպանվող կենդանատեսակների ցանկը 1988 թվականին, եւ գայլերը դրանում ներառված չէին: Չինաստանի կառավարությունները խրախուսել են դրանց ոչնչացումը, եւ այդ ուղղությամբ արշավների համար պարգեւատրումը շարունակվում է առ այսօր:
Այժմ որսագողերը կբախվեն մեծ տուգանքների եւ ազատազրկման հետ գայլերին սպանելու դեպքում:





























