Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների թեման լինելու է առեւտրատնտեսական համագործակցության զարգացման խնդիրը, միջտարածաշրջանային փոխգործակցության ամրապնդումը, համատեղ խոշոր նախագծերի իրականացման հեռանկարները էներգետիկ ոլորտում եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը,
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի ՌԴ մայրաքաղաք իր ռուս գործընկերոջ հրավերով: Այս հանդիպումը երկու նախագահների թվով 7-րդ հանդիպումն է: «Առաջնորդները ավանդույթի համաձայն, կկարողանան քննարկել բավականին լայն խնդրիների շրջանակ, ներառյալ առեւտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացման խնդիրները, միջտարածաշրջանային փոխգործակցության ամրապնդումը, համատեղ խոշոր նախագծերի իրականացման հեռանկարները էներգետիկ ոլորտում, ռազմա-տեխնիկական համագործակցությունը, փոխգործակցությունը տարածաշրջանային նախագծերում, ԱՊՀ-ում, հատկապես ԱՊՀ երկրների ղեկավարների Քիշնեւում կայացածգագաթաժողովի լույսի ներքո, ՀԱՊԿ-ում, Եվրազես-ում, եւ մի շարք այլ միջազգային թեմաներ»,- «Իտառ-Տասս»-ին հայտնել էԿրեմլի ներկայացուցիչը:




























