Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը հոսպիտալացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, հաղորդում է ABC-ը:
Նշվում է, որ Հանթը պատվաստվել է AstraZeneca-ի պատվաստանյութով: Նախարարը կմնա բժիշկների հսկողության տակ եւ հակաբիոտիկներ կընդունի:
Համաձայն հեռուստաալիքի վերջին տվյալների՝ Ավստրալիայում պանդեմիայի սկզբից հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 28 873, մահվան 909 դեպք, ապաքինվել է 28 029 մարդ:



























