Մեր երկրի համար Հարավային Կովկասը ոչ միայն աշխարհագրորեն է մոտ: Ռուսաստանը պատրաստ է նպաստել իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերի հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
«Մեր երկրի համար Հարավային Կովկասը ոչ միայն աշխարհագրորեն է մոտ: Ռուսաստանը պատրաստ է նպաստել իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում: Այսպիսով, մենք երկուստեք շահագրգռված ենք պահպանել ուղիղ աշխատանքային շփումները»,- ասել է Կոսաչովը:
Անիկա Սյոդերը նշել է Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ կարեւոր անդամի նշանակալի դերն Անդրկովկասում հակամարտությունների իրավիճակի կարգավորման գործընթացում: Նա համոզմունք է հայտնել, որ քաղաքական եւ տնտեսական կայունացմանը հնարավոր է հասնել բազմակողմ համագործակցության միջոցով:
Կոնստանտին Կոսաչովը եւ Անիկա Սյոդերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացի մասնակից կողմերի գործողությունները: Ընդգծվել է ռուս խորհրդարանականների եւ ԵԱՀԿ-ի փոխադարձ ցանկությունը` բանակցային գործընթացի միջոցով խաղաղ ճանապարհով օժանդակելու հակամարտությունների լուծմանը:





























