Հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի ավիացիան ռմբակոծության է ենթարկել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին: Լիբիայի պետական «ՋԱՆԱ» գործակալության տվյալներով, հարվածները հասցվել են քաղաքի խիտ բնակեցված Էլ-Ֆիրնագ թաղամասում:
Գործակալության տվյալներով, հարձակման հետեւանքով տուժել են խաղաղ բնակիչներ, մեծ նյութական վնաս է հասցվել: Ռմբակոծության վայր են մեկնել շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ: Շենքերում հրդեհներ են:
Բացի այդ, ավելի վաղ ՆԱՏՕ-ի օդանավերը գրոհել էին «զինվորական եւ քաղաքացիական օբյեկտները» Լիբիայի կենտրոնական մասում գտնվող Էլ-Ջոֆրա օազիսի վրա: Այդ դեպքում եւս տուժել են խաղաղ լիբիացիներ:
Հունիսի 13-ին Լիբիա են ժամանել ՖԻԴԵ-ի ղեկավար Կիրսան Իլյումժինովը: Նրա այցի նպատակը Տրիպոլիում շախմատի առաջնություն կազմակերպելն է: Քադաֆիի հետ զրույցում Իլյումժինովը հայտարարել է, որ գնդապետը պատրաստ բանակցություններ սկսել Անցումային խորհրդի հետ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























