«ՀՀ ԱԺ-ն լուծարելու հիմքերը նախատեսող՝ Սահմանադրության 74.1 հոդվածը որեւէ ժամկետային սահմանափակում չի նախատեսում, եւ համապատասխան հիմքի առկայության դեպքում ոչ ոք չի կարող պնդել, թե այն կարող է կիրառվել որեւէ կոնկրետ ժամկետում»,- այս մասին թերթի թղթակցին հայտնել է ՀՀ ՍԴ իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թերթի թղթակցի հետ զրույցում պնդել էր, թե ԱԺ-ն լուծարելու հիմքերի առաջացման դեպքում լուծարումը պետք է տեղի ունենա անմիջապես. «Ըստ Հակոբյանի, սակայն, ԱԺ-ի լուծարման հիմքի օգտագործելը նախագահի, Աժ նախագահի կամ վարչապետի իրավունքն է, եւ ժամկետային սահմանափակում ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում»,- գրում է թերթը եւ հավելում. «ՀՀ ԱԺ-ն ցրելու հիմքը առկա է դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 10-ից, երբ պարզվեց, որ ԱԺ-ն երեք ամիս շարունակ չի քննարկել աղբահանության սակագնի թանկացման մասին ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրենսդրական փաթեթը: Ուստի վերը թվարկված պաշտոնյաները ցանկացած պահի կարող են սկսել ԱԺ լուծարման գործընթացը»: