Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդպետյանի և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման մասին՝ կից ապացույցները ներկայացնելով, հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Մակինյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով 168.am-ի հրապարակած տեսանյութերին և գրել՝ տեսանյութերում երևում է՝ Փաշինյանի օգնականը ՀԿԳ քննիչին է ուղարկում Ռ. Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:

Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդպետյանի և ՀՀ քննչակն կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր...

Опубликовано Amram Makinyan Четверг, 11 марта 2021 г.