Վրաստանի քաղաքացիների հանրային նախաձեռնող խումբը, որ ստեղծվել է Facebook սոցիալական ցանցում, դիմում է ներկայացրել նախագահի աշխատակազմին` խնդրելով վավերացնել սահմանափակ հնարավորությամբ մարդկանց իրավունքների պաշտպանության կոնվենցիան:
«Տվյալ կոնվենցիան ստորագրվել է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի կողմից 2009թ. հուլիսի 10-ին, սակայն առ այսօր, անհասկանալի պատճառներով, չի վավերացվել»,- ասել է նախաձեռնող խմբի անդամ Վախուշտի Մենաբդեն:
Նրա խոսքով, Կոնվենցիան պետության վրա հավելյալ պարտավորություններ չի դնում, բայց ավելի լայն հնարավորություններ է ստեղծում հանրությանը սահմանափակ հնարավորություններով մարդկանց ինտեգրման համար:




























