Ռուս տիեզերագնացների շարքում միակ կին տիեզերագնաց Աննա Կիկինան պատրաստվում է թռիչքին դեպի տիեզերք, «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում հայտնել է Գագարինի անվան տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնի ղեկավար Պավել Վլասովը:

Նշվում է նաեւ, որ նոր անձնակազմը կուղեւորվի դեպի Միջազգային տիեզերակայան ապրիլի 9-ին:

Ինչպես նշում է Gazeta-ն, ներկայում տիեզերք են ուեւորվել չորս ռուս կանայք՝ Վալենտինա Տերեշկովան, Սվետլանա Սավիցկայան, Ելենա Կոնդակովան եւ Ելենա Սերովան: