Ճապոնիայի կենտրոնական հատվածում Տոտիգի պրեֆեկտուրայի իշխանությունները տեղական ֆերմայում, որտեղ թռչնագրիպի բռնկում էր հայտնաբերվել, մոտ 83 հազար հավ են ոչնչացրել, հայտնում է Kyodo գործակալությունը:
Վարակման օջախը անցած հանգստյան օրերին հայտնաբերվել է Հագա քաղաքի ֆերմաներից մեկում:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հունվարի վերջին հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերից թռչնագրիպի բռնկումներ են հայտնաբերվել Ճապոնիայի 15 պրեֆեկտուրաների 36 թռչնաֆերմաների տարածքներում, այս ցուվցանիշը երկրի պատմության մեջ ամենամեծն է: Այս պատճառով տեղական իշխանություններն արդեն ոչնչացրել են ավելի քան 6,5 մլն հավ:





























