Բաղրամյան պողոտայում բողոքող քաղաքացիները պետք է ազատեն այն եւ շարունակեն իրենց ցույցը քաղաքի մեկ այլ հատվածում: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ պողոտայում գործողությունների քաղաքական օրակարգը սպառել է իրեն: «Բացի այդ, քննարկումներ են ընթանում առկա խնդիրների քաղաքական լուծումներ գտնելու ուղղությամբ, իսկ այդ վրանները կարող են անհրաժեշտ լինել բանակին: Ակցիան հետզհետե անիմաստ խոչընդոտի է վերածվում, քանի որ նրանց նպատակը չի իրականացվել, մենք նորմալ գալիս ենք աշխատանքի, ժողովներ ենք անցկացնում, իսկ բոլոր պետական ​​հաստատությունները նորմալ գործում են»,- ասել է Փաշինյանի համախոհը՝ չհստակեցնելով՝ արդյոք ավելի մեծ քանակության վրաններ ահրաժշտ չէին բանակին, երբ դրանք 2008-ին օգտագործվում էին իրենց քաղաքական թիմի կողմից:

Քոչարյանը վստահ է, որ ընդդիմությունը չի կարողանում երկիրը ներքաշել քաղաքական ճգնաժամի մեջ, եւ դա միայն անհարմարություն է պատճառում մայրաքաղաքի բնակիչներին: Այս կապակցությամբ նա դիմել է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին՝ հետաքրքրվելով, թե որքան կարող է տեւել այս իրավիճակը:

«Ոստիկանության գործառույթը ներքին խնդիրների կարգավորումն է: Հիմա մթնոլորտն անընդհատ արմատականացվում է: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ներգրավվեն այս երեւույթի դեմ պայքարում: Նրանք համոզվեցին, որ չեն կարող բանակն օգտագործել իրենց նպատակների համար, ապա սկսեցին «խաղալ» Թեհլերյանի 100-ամյակի վրա՝ «Նեմեզիս» օպերացիայի կոչ անելով: Սա արդեն վտանգավոր է: Պետությունը եւ իրավապահ մարմինները պետք է արձագանքեն»,- ասաց պատգամավորը:

Նա նաեւ վրդովմունք հայտնեց առ այն, որ մարտի 15-ի հանրահավաքի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսել է «Նեմեզիս» օպերացիայի մասին՝ փաստացի «կոչ անելով  գնդակահարել ներկայիս կառավարության ներկայացուցիչներին»: Քաղաքացիներին «սեւերի» ու «սպիտակների» բաժանած քաղաքական ուժի ներկայացուցիչը այժմ կարծում է, որ երկրում չպետք է ներքին թշնամիներ լինեն: