Երեւանում ձմռանից հետո ճանապարհներին առաջացած փոսերը չեն վերանորոգվում՝ կապված անբարենպաստ եղանակային պայմանների հետ: Այս մասին այսօր Երեւանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ընկերությունները, որոնք զբաղվում են այդ հարցով, չունեն անհրաժեշտ տեխնոլոգիաներ, որպեսզի ցուրտ եղանակին ասֆալտապատեն ճանապարհները»,-նշեց քաղաքապետը:




























